Ջորջ Քլունին և նրա կինը պատմել են՝ ինչ են մտածում երեխաներն իրենց փառքի մասին

U.S. actor George Clooney arrives with his wife, Lebanese-British lawyer Amal Ramzi Clooney, for the Metropolitan Museum of Art Costume Institute Gala 2015 celebrating the opening of "China: Through the Looking Glass," in Manhattan, New York May 4, 2015. REUTERS/Andrew Kelly - RTX1BJUK

Ջորջ և Ամալ Քլունիները ներկայումս գտնվում են հանրաճանաչության գագաթնակետին, սակայն իրենց յոթամյա երկվորյակների՝ Էլլայի և Ալեքսանդրի համար նրանք ընդամենը մայրիկ և հայրիկ են, այս մասին զույգը պատմել է E!News-ին։

Հայտնի զույգը դեռ չի բացահայտել, թե որքանով են իրենց երեխաները հասկանում, թե ինչ է համբավն ու ժողովրդականությունը։ Բայց այն հարցին, թե արդյոք նրանք ինչ-որ բան տեսել են իրենց հոր ֆիլմերի ռեպերտուարից, Ջորջը վճռականորեն պատասխանել է. «Ոչ»:

«Ես չեմ ուզում, որ նրանք դա անեն, բայց մի օր, երբ նրանք վերադարձան դպրոցից, ինձ հարցրին. «Ի՞նչ է «հայտնի» մարդը: Չէինք ուզում բացատրել»,- ասել է դերասանը։ Ամալը նշել է, որ երեխաները հաստատ գիտեն, որ իրենց հայրը դերասան է։

«Նրանք նաև գիտեն, թե ով է փաստաբանը։ Երբ նրանք խաղեր են խաղում, երբ ինչ-որ մեկը գնում է բանտ, նրանք մտածում են. «Ոչինչ, մայրիկը կարող է նրան դուրս հանել», – պատմել է Ջորջը: