Cardi B-ն Փարիզի Նորաձևության շաբաթին ներկա է եղել շողշողացող կաթնագույն զգեստով, որը պարանոցի և գոտկատեղի հատվածում կտրվածքներ է ունեցել՝ արդյունավետորեն ընդգծելով նրա կազմվածքը: Իր տեսքը ռեփերն ամբողջացրել է համապատասխան բարձրակրունկենրով։ Նա իր անձնական բլոգում կիսվել է միջոցառման նախապատրաստման տեսանյութով:
Հիշեցնենք, որ երգչուհին սկսել է մարզասրահ հաճախել ծննդաբերությունից մեկ շաբաթ անց։ Նա հայտնել է, որ ֆիթնեսով զբաղվում է ոչ թե սլացիկ կազմվածքը պահպանելու ցանկությամբ, այլ իր հոգեկան առողջությունը բարելավելու համար։
«Երբեմն հետծննդյան դեպրեսիայից խուսափելու կամ հաղթահարելու համար հարկավոր է զբաղված պահել ձեր միտքը: Ինձ համար դա նշանակում է աշխատել և ակտիվ մնալ»,- բացատրել է Քարդի Բին:
Սեպտեմբերի կեսերին ռեփերը երրորդ անգամ մայր է դարձել։ Մինչ այժմ ռեփերը չի բացահայտել երեխայի սեռը, սակայն բաժանորդները ենթադրել են, որ նա աղջիկ է ունեցել։