Հայ մոդել Ռոզա Կիրակոսյանը մասնակցել է Valentino-ի ցուցադրությանը

Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում տեղի է ունեցել Valentino նորաձության տան 2025 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը: Ապրանքանիշի ստեղծագործական նոր տնօրեն Ալեսանդրո Միքելեի ստեղծած հավաքածուն պոդիումում ներկայացնող մոդելներից մեկն է եղել Ռոզա Կիրակոսյանը: Հայտնում է BRAVO.am-ը:

Միքելեն Valentino-ի համար իր առաջին հավաքածուն անվանել է «Pavillon des Folies», որում հղում է կատարել այն արվեստին, պատմությանն ու հարստությանը, ինչով հայտնի է նորաձևության տունը:

Նա շեղվել է ավանդական ցուցադրության ձևաչափից և Dojo de Paris արենան վերափոխել անհավանական գեղեցիկ տարածքի: Հենց այս յուրահատուկ շոուին էլ մասնակցել է Կիրակոսյանը: