Փի Դիդին կրկին պահանջում է գրավի դիմաց իրեն ազատ արձակել բանտից

Փի Դիդին վիճարկում է իրեն բանտում պահելու դատարանի որոշումը: 54-ամյա ռեփերը կրկին ցանկանում է ազատ արձակվել 50 մլն դոլար գրավի դիմաց։

Ըստ In Touch Weekly-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի՝ Դիդին երկուշաբթի օրը դիմել է վերաքննիչ դատարան: Նախկինում նա որպես երաշխիք առաջարկել էր գրավի արժեքին համապատասխան երկու առանձնատուն։ Դրանցից մեկը պատկանում է Շոն «Դիդդի» Քոմբսին, իսկ մյուսը՝ մորը։

«Չկա որևէ պայման, որը ողջամիտ ձևով երաշխավորի մեղադրյալի ներկայությունն ու մյուսների անվտանգությունը, առավել ևս ՝ դատավարության ազնվությունը, Եթե Շոն Քոմբսը ազատության մեջ լինի։ Ելնելով մեղադրանքների ծանրությունից՝ նա վտանգավոր է և մշտական սպառնալիք է ներկայացնում հասարակության համար»,– վճռել է մեղադրող կողմը։ Արդյունքում դատարանը չի ընդունել Դիդդիի գրավը և նրան թողել է բանտում։

Կարծիք կա, որ ռեփերը լրջորեն վախենում է իր կյանքի համար։ Ամբաստանյալը կարծում է, որ հնարավոր է իր նկատմամբ իրականացվի մահափորձ։