Դամիանո Դավիդը վերջապես հստակություն է մտցրել Måneskin խմբի փլուզման հետ կապված խոսակցություններում։ Սեպտեմբերի կեսերին երգիչը սոլո կարիերա սկսելու մասին լուրեր էր առաջացրել՝ կարմիր գորգին հայտնվելով առանց իր գործընկերների, իսկ ավելի ուշ թողարկել էր անձնական երգ։ Արտիստը բացատրել է, թե ինչի հետ է կապված «միայնակ լողալու» իր ցանկությունը ։
«Մենք ուզում էինք, որ դա տեղի ունենար բնական և օրգանական կերպով. մենք քրտնաջան աշխատել ենք և արել ենք հնարավոր ամեն ինչ: Հիմա հնարավորություն կա ընդմիջում անելու և մտածելու այն մասին, թե ինչ ենք ուզում անել միայնակ: Անհանգստանալու ոչինչ չկա», – ասել է երգիչը NPO 3FM ռադիոկայանի եթերում ։
Դամիանոն հավելել է, որ խմբում մասնակցությունը տարիների ընթացքում ազդել է իր բնավորության ձևավորման վրա ։ Սակայն, արտիստի խոստովանությամբ, իր այն հատվածը, որը նա ցուցադրում է բեմում, առավելագույնս տարբերվում է իրականից ։