Էշթոն Քաթչերը, ով առաջիններից էր, որը դեռ ձմռանը ծանուցում ստացավ P. Diddy-ի գործով, անհանգստացած է իր ապագայով։ Նա վստահ է, որ ռեփերը կարող է վնասել իրեն:
Դերասանը և ձերբակալված երաժիշտը մոտ քսան տարի մտերիմ ընկերներ են եղել։ Այս ամբողջ ընթացքում Էշթոնը բարձր կարծիքի է եղել Փի Դիդդիի մասին և մասնակցել նրա երեկույթներին:
Սակայն այժմ աստղը մտահոգված է, որ Դիդին ամեն ինչ կանի հանուն ազատության։ «Էշթոնը խորապես ափսոսում է Դիդիի հետ իր բարեկամության համար՝ հաշվի առնելով կատարվածը: Նա զգում է, որ իրեն ստել են, դավաճանել։ Այժմ նա ոչ մեկին չի վստահում, բացի իր կնոջից՝ Միլա Կունիսից։ Նա նախատեսում է սահմանափակել իր սոցիալական շրջանակը միայն իր ընտանիքով»,- Daily Mail-ին ասել է ինսայդերներից մեկը: Ինսայդերը հավելել է, որ, ըստ Քաթչերի, Դիդին կարող է անգամ իր ընկերներին ստել, եթե դա իրեն կօգնի ազատվել մեղադրանքներից։