Բրիթնի Սփիրսը տուժել է դժբախտ պատահարի արդյունքում

Բրիթնի Սփիրսը վտանգավոր իրավիճակում է հայտնվել հենց տանը: Նա հազիվ է պրծել իր դեմքը բուխարու մոտ այրելուց։

Երգչուհին երկուշաբթի օրը սոցցանցի իր էջում խոսել է կատարվածի մասին։ Պարզվում է, որ վեց ամիս առաջ Բրիթնիի վրա «հարձակվել է» սեփական բուխարին։ Երբ նա միացրել է սարքը, բոցերը թռել են նրա դեմքին։

«Ես սովորաբար հարցնում եմ անձնակազմին այս մասին, բայց այստեղ որոշեցի ամեն ինչ ինքս անել: Դեմքս վառվում էր, իսկ կողքիս մարդը ոչ մի կերպ չէր ուզում արթնանալ»,- հիշել է 42-ամյա երգչուհին։

Բրիթնիի խոսքով՝ այրվել են նրա թարթիչները, հոնքերը և մազերը։ Երգչուհին հավելել է, որ իրեն ցավ է պատճառում հեռախոսով դեմքին դիպչելը և նույնիսկ սառույց դնելը։ Տանջանքը տևել է մոտ յոթ ժամ։ Նրան հաջողվել է քնել միայն ցավազրկողների օգնությամբ։