Նորաձևության դեսպան. ինչպիսի՞ն է ֆրանսուհիների ոճը

Յուրաքանչյուր երկրում նորաձևությունը զարգանում է յուրովի:
Տվյալ երկրի ոճային առանձնահատկությունները կարելի է հասկանալ տեղի բնակիչների առօրյա հագուստի շնորհիվ: Վերջերս բլոգերները ստեղծել են նոր տերմին՝ «նորաձևության դեսպան». այս կոչումը տրվում է տարբեր երկների ամենաոճային ու նորաձև մարդկանց, ովքեր իրենց կերպարով արտացոլում են ողջ ազգի ճաշակն ու ընտրությունը:

Այսօր կանդրադառնանք Ֆրանսիայի նորաձևության դեսպանններին:
Ֆրանսիայի ամենահայտնի մոդել և բլոգեր Վանեսա Հոնգը, ով ունի ճապոնական արմատներ, զբաղվում է նաև մոդելավորմամբ ու ներկայանում է հենց իր հեղինակային հագուստներով: Վանեսան աշխատում է իր կերպարում ամբողջականացնել ֆրանսիական նրբագեղությունն ու էլեգանտությունը:

«Ես անչափ սիրում եմ աֆրիկյան մոտիվներով հագուստ, սիրում եմ նաև գնչուական ոճով աքսեսուարներ, սակայն սահմանափակում եմ իմ նախասիրությունները՝ ընտրելով բացառապես նուրբ ու կանացի հագուստ. չէ՞ որ ես Ֆրանսիայի նորաձևության դեսպանն եմ: Պետք է պատասխանատվությամբ վերաբերվել այդ կոչմանը»,- լրագրողների հետ զրույցում անկեղծացել է Վանեսան:
Հոնքը նախընտրում է դասական ոճը: Հոնքի պնդմամբ՝ եթե իտալուհիները կրքոտ են, ամերիկուհիները՝ խենթ, ապա ֆրանսուհիները պետք է ընդգծեն իրենց կանացիությունը:
Տեսնելով Վանեսայի լուսանկարները՝ կարելի է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի իրական ֆրանսուհին: