Քայլի Ջեները հաստատ երկար կհիշի անցած գիշերը։ Երեկ աստղը հանդիսավոր կերպով փակել է Coperni-ի նոր հավաքածուի ցուցադրությունը ֆրանսիական Դիսնեյլենդում՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում։ Քայլին շոուի վերջում հայտնվել է հանրահայտ «Քնած գեղեցկուհու ամրոցի» ֆոնին և շահել իր երկրպագուների սրտերը՝ ապացուցելով, որ ինքը նույնպես կարողանում է գլուխ հանել պոդիումից։
Չնայած այն հանգամանքին, որ Քայլի Ջենները քիչ առնչություն ունի մոդելային բիզնեսի հետ, նա միանշանակ իրեն վստահ էր զգում և կարողացել է դառնալ շոուի գլխավոր աստղը։ Քայլին ներկայացել է ցածր գոտկատեղով սև զգեստով (ըստ ամենայնի, այս թրենդը մեզ մոտ կմնա հաջորդ տարի) և սև օպերային ձեռնոցներով։ Ոճաբանները նրա համար ընտրել են անկաշկանդ սանրվածք և նուրբ դիմահարդարում, որը հիանալի ընդգծել է նրա գեղեցկությունը և չի ծանրաբեռնել կերպարը։