«Տղաներս բացարձակ չեն երգում, երգն իրենցը չէ, Զաբելը՝ դեռ կտեսնենք». Սիրուշո

«Տղաներս բացարձակ չեն երգում: Պետք է կարողանալ սթափ ծնող լինել և հասկանալ, որ չեն երգում: Զաբելը դեռ չգիտեմ, որովհետև փոքրիկ է, դեռ կտեսնենք: Տղաներս սիրում են երաժշտություն, սիրում են պարել, բայց երգն իրենցը չէ: Դա չի նշանակում, որ հետագայում երաժշտական գործիք չեն կարողանա նվագել, կկարողանան, բայց վոկալային տվյալները կամ լինում է, կամ՝ չի լինում: Դա ձեռքբերովի չէ:

Ասում են՝ ցանկացած ծնող դժվարանում է պատկերացնել, որ երեխան կարող է իր նույն  մասնագիտությունն ունենալ, որովհետև դու այդ ճանապարհով անցնում ու բոլոր դժվարությունները տեսնում ես, ուզում ես իրեն հեռու պահել դրանից: Բայց նաև, մյուս կողմից հասկանում եմ, որ ինչ աշխատանք էլ ընտրեն, եթե ուզում են դա լավ անել, ապա դա հեշտ չի լինելու: Այնպես որ, թող իրենք որոշեն ինչ են ուզում»,- «Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում» նախագծի շրջանակներում ասել է երգչուհի Սիրուշոն։ Հայտնում է Tert.am-ը: