Անջելինա Ջոլիին և նրա որդուն՝ Պաքսին, նկատել են Նյու Յորքում զբոսնելիս։ Maleficent-ի աստղը և 20-ամյա երիտասարդը ճաշի համար ընտրել են իտալական Rubirosa ռեստորանը Սոհոյում: Հաղորդում է Page Six-ը։
49-ամյա դերասանուհին ոճային տեսք է ունեցել երկար սև վերարկուով և բարձրակրունկներով՝ իր տեսքը համալրելով արևային ակնոցով և պայուսակով։ Պաքսն իր հերթին հագել էր մուգ մոխրագույն վերարկու, սպիտակ շապիկ, սև տաբատ և սպիտակ սպորտային կոշիկներ, ինչպես նաև գլխարկ էր կրում ականջակալներով և արևային ակնոցով։
Հիշեցնենք, որ ամռանը Պաքս Ջոլի-Փիթը հոսպիտալացվել էր էլեկտրական հեծանիվով վթարի պատճառով։ Նրա հարազատները պատմել են, որ նա սիրում է արագություն և հաճախ է անտեսում պաշտպանիչ սաղավարտ կրելը։ Ի դեպ, ավելի վաղ գրել էինք նաև, որ աստղային ժառանգորդը վթարի է ենթարկել նաև իր Tesla մեքենայիով։