Քանյե Ուեսթին դատի է տվել Ջոնաթան Մոնրո անունով մի մարդ, ով պնդում է, որ ռեփերը իրեն որպես անվտանգության աշխատակից է վարձել դեռ 2021 թվականի օգոստոսին և խոստացել ժամում 30 դոլար աշխատավարձ: Սակայն, ինչպես պարզվել է, ավելի ուշ արտիստը խախտել է պայմանավորվածությունը և աշխատակցին աշխատանքից ազատման ծանուցում ուղարկել։
Ըստ TMZ-ի կողմից ձեռք բերված հայցի՝ տղամարդը պնդում է, որ աշխատել է շաբաթական 36-50 ժամ մինչև 2021 թվականի հոկտեմբերին աշխատանքից ազատվելը՝ առանց վարձատրության։ Ջոնաթան Մոնրոյի խոսքով՝ իրեն պաշտոնանկ են արել միայն այն պատճառով, որ բողոքել է, որ իր գումարը ժամանակին չի ստացել։ Ինչպես նշել է ռեփերի նախկին աշխատողը, դրանից հետո փոխհատուցում չի եղել։
Հիշեցնենք, որ սա առաջին սկանդալը չէ, որի մեջ Քանյեն հայտնվել է այս տարի։ Ավելի վաղ դեռահասներն էի արտիստի մասին հայտնել ոստիկանություն։ Նրանք պնդում են, որ Ռեփերն իրենց ստիպել է չնչին աշխատավարձի դիմաց ստորացուցիչ աշխատանք կատարել: