Ջասթին Բիբերը, ով վերջերս է հայր դարձել, սկանդալի մեջ է հայտնվել Փի Դիդդիի հետ շփումների համար։ Երգիչը դեռ պատրաստ չէ մեկնաբանել այս թեման։ Արտիստի ներկայացուցչի խոսքով՝ ինքը կենտրոնացած է որդու դաստիարակության վրա և փորձում է հեռու մնալ Շոն Կոմբսի ձերբակալության մասին քննարկումներից։
Երկրպագուները մտահոգված են Բիբերի հիվանդագին արտաքինով։ Պապարացիները ֆիքսել են Ջասթինին և նրա կնոջը՝ Հեյլիին, ռեստորանից դուրս գալիս, որտեղ նրանք ընթրել են՝ ի պատիվ իրենց ամուսնության տարեդարձի: Մոդելը քայլել է ամուսնու դիմացով՝ կարծես պաշտպանելով նրան ուրիշներից, իսկ զույգին հետևել են անվտանգության աշխատակիցները, հայտնում է Daily Mail-ը։ Երգիչը լքել է հաստատությունը՝ կրելով արևային ակնոց և բեյսբոլի գլխարկ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բիբերին կասկածում են առողջական լուրջ խնդիրների մեջ։ Արտիստի երկրպագուների խոսքով՝ նա շատ նիհար ու հիվանդագին տեսք ունի։