Սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին բոլորին հայտնի է ոչ միայն իր շքեղ կազմվածքով, այլև իր չափազանց անկեղծ հանդերձանքով։ Ճիշտ է, երբեմն մոդելը նախընտրում է ընդհանրապես մնալ առանց հագուստի։
Stories-ում Ռատակովսկին լուսանկար է հրապարակել՝ կրելով միայն ջինսե տաբատ՝ ձեռքերով ծածկելով կուրծքը։ Երկրպագուները, տեսնելով հրապարակումը, բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։
Սակայն մոդելը միշտ չէ, որ ընտրում է բացահայտող կերպարներ, աղջիկը վերջերս մասնակցել է Փարիզի նորաձևության շաբաթին իր երեք տարեկան որդու՝ Սիլվեստր Ապոլոյի հետ. Էմիլին ընտրել էր սպիտակ և մոխրագույն վանդակավոր վերնաշապիկ և իր տեսքը լրացրել է կաշվե սև կիսաշրջազգեստով։
Հիշեցնենք, որ Էմիլի Ռատակովսկին ամուսնացել է Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ 2018 թվականին՝ երեք ամիս հանդիպելուց հետո։ 2021 թվականին զույգը որդի ունեցավ՝ Սիլվեստրին։ Սակայն 2022 թվականի ամռանը նրանց սիրո պատմությունն ավարտվեց բաժանությամբ։