Անցյալ ամիս հայտնի դարձավ, որ Վենսան Կասելը կրկին հայր է դառնալու։ Չորրորդ երեխային նրան պարգևելու է երիտասարդ սիրելին՝ Նառա Բապտիստան։ Նա սոցցանցում կլորացված փորով լուսանկար է հրապարակել:
Բացի այդ, աղջիկը տեղադրել է արխիվային լուսանկարներից մեկը, որում բրազիլա-ավստրալիացի մոդելը մոտ երեք տարեկան է։ Հետաքրքիր է, թե երեխան ո՞ւմ նման կլինի։
57-ամյա դերասանի սիրավեպը 27-ամյա Նառա Բապտիստայի հետ առաջին անգամ քննարկվել է 2023 թվականի սեպտեմբերին, իսկ արդեն այս տարվա հունվարին նրանք առաջին անգամ միասին հայտնվել են հանրության առաջ։ Ի դեպ, համացանցի շատ օգտատերեր անմիջապես նկատել են Վենսան Կասելի նոր ընկերուհու և նրա նախկին կնոջ՝ Թինա Կունակիի նմանությունը։
Հիշեցնենք, որ դերասանն ամուսնացել է մոդել Թինա Կունակիի հետ 2018 թվականին, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Ամազոնին։ Սակայն 2023 թվականի գարնանը հայտնի դարձավ նրանց ամուսնալուծության մասին։ Մինչ այս դերասանն ամուսնացած է եղել Մոնիկա Բելուչիի հետ, ով նրան երկու դուստր է պարգևել։