Լեգենդար հիթմեյքեր Էլթոն Ջոնը ցնցող խոստովանություն է արել. 77-ամյա աստղն անկեղծորեն խոսել է իր առողջական խնդիրների մասին:
Արտիստը երկրպագուների հետ կիսվել է իր բացահայտումներով «Էլթոն Ջոն. Երբեք ուշ չէ» վավերագրական ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ «Անկեղծ ասած, ինձանից գրեթե ոչինչ չի մնացել: Ես չունեմ նշագեղձեր, ադենոիդներ կամ կույր աղիքներ: Ես շագանակագեղձ չունեմ: Աջ ազդրս չի գործում և երկու ծնկներս: Բայց ես դեռ այստեղ եմ: Եվ ես չեմ կարող արտահայտել այն երախտագիտությունը, որը զգում եմ ձեր հանդեպ»,- երաժշտի խոսքերն է մեջբերում Entertainment Weekly-ն։
2023 թվականին հաղորդվել է, որ Էլթոն Ջոնը հոսպիտալացվել է։ Նախկինում գրել էինք, որ արտիստն ավարտել է իր հրաժեշտի հնգամյա շրջագայությունը «Freewell Yellow Brick Road Tour»-ը Ստոկհոլմում: