«Stranger Things» սերիալի աստղ Միլի Բոբի Բրաունը և հայտնի ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովիի որդին՝ Ջեյք Բոն Ջովին, ամուսնացել են Իտալիայում։ Զույգն ամուսնացել է դեռ մայիսին՝ գաղտնի. արարողությանը ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու ամենամտերիմ ընկերները։ Անցյալ ամիս նորապսակները երկրորդ հարսանեկան արարողությունն են անցկացրել Տոսկանայում՝ ավելի շքեղ։
20-ամյա հարսնացուն դեպի խորան քայլել է սպիտակ ժանյակավոր Galia Lahav զգեստով՝ խորը դեկոլտեով և երկար շղարշով, իսկ 22-ամյա փեսացուն հագել է սպիտակ սմոքինգ։ Ընդհանուր առմամբ, հարսանեկան տոնակատարությունների ժամանակ դերասանուհին փոխել է չորս հանդերձանք՝ ներառյալ սպիտակ փակ զգեստ հարսանիքից առաջ ողջույնի ընթրիքի համար և ուսից ձգվող ատլասե զգեստ՝ հարսանիքից հետո խնջույքի համար:
Միլի Բոբի Բրաունը և Ջեյք Բոն Ջովին սկսել են հանդիպել 2021 թվականին և երկու տարի հանդիպելուց հետո հայտարարել իրենց նշանադրության մասին։ Դերասանուհին առավել հայտնի է Stranger Things հեռուստասերիալում իր դերով, որտեղ նա մարմնավորում էր պարանորմալ ունակություններով Eleven անունով աղջկան։