Տեսնու՞մ եք Ջենիֆեր Էնիսթոնի ընկերոջը: Ո՞չ: Իսկ նա գոյություն ունի։ Ավելի ճիշտ՝ նրանք։ Հակառակ տարածված կարծիքի, դերասանուհին սիրավեպեր ունի, բայց նա չի շտապում իր անձնական կյանքը բացել ամբողջ աշխարհի համար։
Համենայն դեպս այդպես են ասում նրա շրջապատի մարդիկ: Պարզվում է, որ Ջենն անհավատալիորեն վախենում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց և չի արձագանքում տնից դուրս հանդիպումների առաջարկներին։ Նա պատրաստ է ժամադրության միայն իր սեփական առանձնատան դռներից ներս:
«Ջենիֆերը մնում է տանը, որտեղ նա կարող է ունենալ ամբողջական գաղտնիություն և վերահսկել իր միջավայրը: Այնտեղ, որտեղ նա կարող է հարմարեցնել լուսավորությունը, որպեսզի գեղեցիկ երևա իր մաշկի երանգը: Նրա տունն իսկապես իր ամրոցն է, որտեղ նա իրեն ապահով է զգում: Այս պահին նա նախընտրում է, որ իր ընկերները պարզապես գան իր մոտ»,- In Touch Weekly-ին պատմել է ինսայդերներից մեկը:
Աղբյուրը հավելել է, որ Էնիսթոնը լավ է զգում իրեն անձնական ճակատում: Նա պարզապես խուսափում է հրապարակայնությունից: Եվ նա դա շատ լավ է անում: Բրեդ Փիթից բաժանվելուց հետո նրա կյանքում նոր լուրջ հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ։