Ռեփեր P. Diddy-ի շուրջ սկանդալը շարունակվում է ավելի քան երկու շաբաթ։ Օրեցօր այս գործով տուժողների ու մեղադրյալների թիվն ավելանում է։ Մինչդեռ համացանցի օգտատերերը սեփական գուշակություններն են անում «սպիտակ երեկույթներին» ներգրավված աստղերի մասին։
Պապարացիները պահը բաց չեն թողնում և, բացի հայտնիներին հետապնդելուց, այժմ նրանց շոկային հարցեր են տալիս այս թեմայով։ Ռիհաննան նույնպես զերծ չի մանացել. պապարացիները բռնացրել են երգչուհուն և հետաքրքրվել՝ արդյոք նա եղել է Շոն Կոմբսի «խելագար» միջոցառումներին: Աղջիկը չի պատասխանել, այլ միայն լուռ ծիծաղել է և ժպտացել:
Հիշեցնենք, որ սեռական բռնության, ռեկետի և մարդկանց թրաֆիքինգի մեջ մեղադրվող Փի Դիդդիի հետ ծագած սկանդալի պատճառով հասարակությունը զանգվածաբար «չեղարկում» է աստղերին սոցիալական ցանցերում։ Հատկապես ծանր է Բեյոնսեի և Ջեյ Զիի համար, ովքեր ընկերություն էին անում երաժշտի հետ։