Այսօր՝ հոկտեմբերի 4-ին լույս աշխարհ է եկել դերասանուհի Էվելինա Շահիրյանի և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի որդին: Ծնողները նորածնին անվանել են Դանիել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է երջանիկ հայրիկը:
Զույգի ընտանիքում այսօր կրկնակի տոն է, քանի որ իր տարեդարձն է նշում նաև Հովհաննեսը:
Նշենք, որ Հովհաննեսն ու Էվելինան ամուսնացել է նախորդ տարվա հոկտեմբերին: Զույգը ծանոթացել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ։

