Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան լույս աշխարհել է բերել իրենց երկրորդ զավակին։ Որդուն նրանք անվանակոչել են Լևոն։
«Բարի Գալուստ մեր հրաշք տղա։ Լևոն Գուրգենի Դաբաղյան»,- Ինստագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է Իննա Դաբաղյանը։
Գուրգենն ու Իննան ամուսնացել են 2019 թվականին։ Զույգի տարիքային տարբերությունը 12 տարի է, սակայն ավելի վաղ հարցազրույցներից մեկում Գուրգենն ասել էր, որ տարիքային տարբերությունն իրենց չի խանգարում։ Զույգը նաև դուստր ունի՝ Շուշաննան, որը լույս աշխարհ է եկել 2020 թվականին: