Չինաստանն ավարտել Է ծովային նեղուցի վրայով աշխարհում ամենաերկար կամրջի հիմնական կառուցվածքի շինարարությունը, որը նախատեսված Է ինչպես ավտոմոբիլային, այնպես Էլ երկաթուղային տրանսպորտի համար: Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, սեպտեմբերի 25-ի առավոտյան շինարարները տեղադրել են այդ խոշորածավալ կառույցի 473 տոննա քաշով վերջին դետալը։
Խոսքը վերաբերում Է այն կամրջին, որը Ֆունչժոու քաղաքը կմիացնի Պինտանի գավառի հետ: Երկհարկ կառուցվածքի ընդհանուր երկարությունը կկազմի 16,3 կմ: Վերին մակարդակում կլինի վեցգոտի ճանապարհ ավտոտրանսպորտի համար՝ նախատեսված դրանով ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ երթեւեկության համար: Ստորին մակարդակը նախագծված Է երկաթուղային տրանսպորտի համար: Այդ կամրջի կառուցումն սկսվել Է 2013 թվականի նոյեմբերին, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում Է 10,9 միլիարդ յուանի (շուրջ 1,5 միլիարդ դոլարի) չափով: Կամուրջը նախատեսված Է շահագործման հանձնել 2020 թվականի առաջին կեսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: