Ամերիկաբնակ երաժիշտ, ռաբիս երգիչ Տիգրան Ժամկոչյանը 27 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով:
Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Գյումրիում: Արտիստը ելույթ կունենա Գյումրու մարզամշակութային կենտրոնում, հոկտեմբերի 15-ին երաժիշտը հանդես կգա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 18-ին՝ Երևանում՝ «Կամի քլաբ»-ում: Ժամկոչյանի երևանյան ավելի լայնամաշտաբ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կազմակերպիչների փոխանցմամբ, նա համերգներով կներկայանա ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Համերգային երեկոներին կհնչեն երգչի «Դու մի հեռանա», «Հեռու ես ինձանից», «Հետդ կգամ» և մի շարք այլ սիրված երգեր՝ բարձրակարգ երաժիշտների նվագակցությամբ:
Տիգրան Ժամկոչյանը խոստովանում է՝ կարոտել է Հայաստանի երկրպագուներին:
Աղբյուր` Panorama.am