Աշխարհի ամենահարուստ երգչուհին՝ ըստ Forbes-ի

Forbes-ը Թեյլոր Սվիֆթին ճանաչել է աշխարհի ամենահարուստ երգչուհին 1,6 միլիարդ դոլար կարողությամբ ։ Նա վարկանիշով շրջանցել է Ռիհաննային (1,4 միլիարդ դոլար):

Իր համերգների շնորհիվ Սվիֆթը վաստակել է 600 մլն դոլար։ Նրան հաջողվել է նույնքան գումար ստանալ սթրիմինգային հարթակներում երգեր տեղադրելուց։ Անշարժ գույքով երգչուհին վաստակել է 125 մլն.

kulturomania.ru-ն գրում է որ Թեյլոր Սվիֆթը աշխարհի ամենավաճառվող երաժիշտներից մեկն է՝ ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակների վաճառքով։ Նրա ալբոմներից 7-ը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել են ավելի քան մեկ միլիոն օրինակով: 2023 թվականին նա Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։ Նա արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում, «MTV Video Music Award»՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում և «IFPI World Recording Artist».

Ավելի վաղ Սվիֆթն ընդգրկված էր միլիարդատերերի ցուցակում։ Նա վարկանիշում զբաղեցնում է 2545-րդ տեղը։
 

Աղբյուր` Panorama.am