Քանյե Ուեսթը և Բիանկա Ցենսորին հայտնվել են ամուսնալուծության եզրին. TMZ-ին հայտնի է դարձել, որ զույգը երկու տարվա ամուսնությունից հետո դժվարությունների է բախվել միասին ապրելու հարցում։
Մի քանի աղբյուրներ հայտնել են, որ Յեն ու Բիանկան մտերիմներին հայտնել են, որ բաժանվել են մի քանի շաբաթ առաջ: Եվ Yeezy-ի ստեղծողը ճամփորդության է գնացել՝ բաժանվելուց հետո ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար:
Թեև ստույգ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչով է պայմանավորված բաժանումը կամ ով է դադարեցրել հարաբերությունները, սակայն հայտնի է, որ երաժիշտն իր մտերիմներին ասել է, որ մտադիր է տեղափոխվել Տոկիո և ամուսնալուծվել Բիանկայից։
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի և Բիանկա Ցենսորիի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին 2023 թվականի սկզբին։ Հետո տաբլոիդները գրեցին, որ զույգն ամուսնացել է։ Խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ ռեփերի մատնեմատին մատանին էին նկատել: Նույն թվականի աշնանը հաստատվեցին երկրպագուների և տաբլոիդների ենթադրությունները։