Հոլլի Բերին պատրաստ չէ ներել նախկին ամուսնուն այն դավաճանությունների համար, որոնք ոչնչացրել են նրանց ամուսնությունը։ Նույնիսկ Էրիկ Բենեթի պնդումները հոգեկան հիվանդության մասին չփոխեցին նրա կարծիքը:
Եթե Օլիվյե Մարտինեսը, որը նույնպես Հոլիի նախկին ամուսինն է եղել, զայրացրել է նրան՝ չցանկանալով գնալ հոգեթերապևտի մոտ, ապա Էրիկ Բենեթի հետ դա ճիշտ հակառակն է: «Ես ունեի ամուսին, ով ասում էր, որ ինքը սեքսից կախվածություն ունի, բայց գրողը տանի, ես չեմ հավատում դրան», – ասել է 58-ամյա դերասանուհին Dax Shepard’s Armchair Expert փոդքասթի ժամանակ:
Դերասանուհին երգչի անունը չի նշել, սակայն արդեն հայտնի է. 2002 թվականին Բենեթը, երբ իր բազմաթիվ դավաճանությունները հրապարակվեցին, հայտնեց, որ տառապում էր այդ խանգարումից: Էրիկի խոսքով՝ այդ ժամանակ ինքը բուժվում էր սեքսից կախվածությունից։