«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին

«Բազմիցս խոսել եմ այդ բաժանման մասին, և հիմա զուտ հարգանքից ելնելով մի մարդու հանդեպ, ով շատ տաղանդավոր է և իմ կարծիքով, դեռ շատ երկար կապրի, որովհետև շատ մեծ ամագ է թողել երգարվեստում, ես փակում եմ այս թեման»,- անդրադառնալով իր և երգիչ Հայկոյի բաժանմանը՝ 24news-ի եթերում  ասել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Եթե հնարավորություն ունենայի այսօր Հայկոյին տեսնելու, կասեի շնորհակալ եմ, որովհետև ինքն իմ առաջին ուսուցիչն է եղել անձնական դաշտում: Ինքը մեր բաժանումով ինձ հնարավորություն է տվել կայանալ, դառնալ ինքնուրույն, իմաստնանալ, անցնել ճանապարհ, որ մինչ այդ պատկերացում չունեի, որ կկարողանամ:

Ինքս ինձ շատ լավ ճանաչեցի և ինքը ինձ ցույց տվեց, թե ինչ ուժեղ կին եմ: Եթե ինքը չլիներ իմ կյանքում ես գուցե մնայի ինչ-որ մակարդակի վրա և չաճեի: Դրա համար նրան շատ շնորհակալ եմ»,- անկեղծացել է երգչուհին: