Ջասթին Բիբերը խոստովանել է, որ պայքարում է թմրամոլության դեմ

Ամերիկացի երգիչ Ջասթին Բիբերն առաջին անգամ հրապարակավ խոսել է թմրամոլության դեմ իր երկար պայքարի մասին։

«Ջասթին Բիբեր. տարվա եղանակներ» վավերագրական ֆիլմում արտիստը բացահայտ պատմել է իր կյանքի դժվարին շրջանի մասին, երբ ամեն օրը սկսել է դեղահաբերով և մարիխուանայով:

30-ամյա կատարողի խոսքով՝ կախվածությունն այնպիսի մակարդակի է հասել, որ գիշերները նրա անվտանգությունը ստիպված է եղել ստուգել նրա զարկերակը, որպեսզի համոզվեն, որ նա դեռ ողջ է։ «Ես որոշեցի թողնել ծխելը, երբ զգացի, որ մահանում եմ»,- հիշում է Ջասթինը:

Բիբերը նաև պատմել է, թե ինչպես է նա դիմել հավատքի իր կյանքի դժվարին պահերին. «Ես պարզապես ասացի. «Աստված, եթե դու կաս, օգնիր ինձ հաղթահարել դա, և ես ինքս կանեմ մնացածը»: Գոնե ինձ համար ես կցանկանայի մտածել, որ ես դա արել եմ»: