Ալեսանդրա Ամբրոսիոյին կասկածում են հետույքի պլաստիկ վիրահատության մեջ

43-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոյին կասկածում են հետույքի պլաստիկ վիրահատության մեջ։ Ասեկոսեների պատճառը մոդելի նոր ծովափնյա լուսանկարներն են, որոնք արվել են պապարացիների կողմից: Լուսանկարում Victoria’s Secret-ի նախկին հրեշտակը վոլեյբոլ է խաղում կանաչ միաձույլ լողազգեստով։

Օգտատերերը վստահ են, որ Ալեսանդրան իր տոնավորված կազմվածքի վրա աշխատել է ոչ միայն մարզասրահում, այլ գուցե դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը։ Նախկինում Instagram-ում մոդելը հաճախ էր կիսվում իր կազմվածքի նկարներով, սակայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ամբրոսիոն բացահայտ բովանդակություն չէր հրապարակում։

Պլաստիկ վիրահատությունը՝ հետույքի ձևը բարելավելու և չափը մեծացնելու համար աստղերի մոտ տարածված պրակտիկա է: Փոփոխությունները կարող են կատարվել սեփական ճարպային հյուսվածքի (լիպոֆիլինգ) կամ իմպլանտների միջոցով: Հայտնիներից Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջենները, Նիկի Մինաժը, Քարդի Բին, Իգի Ազալեան և շատ ուրիշներ կասկածվում էին հետույքի շտկման վիրահատության մեջ, իսկ ռուս երգչուհիները՝ Ինստասամկան և Աստին, չեն թաքցնում, որ դիմել են պլաստիկ վիրաբույժների՝ իրենց կազմվածքը բարելավելու ընթացակարգերի համար: