«Տեսնես, երբ եմ կարողանալու այս ցավը հաղթահարել». Տաթևիկ Ադումյան

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Ինստագրամի սթորի բաժնում գրել է. «Երբ կյանքը ամենասիրելի մարդուն դարձնում է կյանքի ծանր դաս: Տեսնես, երբ եմ կարողանալու այս ցավը հաղթահարել»:

Վերջին շրջանում համացանցում դերասանուհու ամուսնալուծության մասին լուրեր են տարածվել: Գրում է Tert.am-ը: Ամեն ինչ սկսվեց նրա եղբոր հարսանիքից, երբ Տաթևիկ Ադումյանն իր ինստագրամյան էջում կիսվել էր եղբոր հարսանեկան արարողության կադրերով, որտեղ հարսը ծաղկեփունջը նետելու փոխարեն այն փոխանցել էր իրեն:  

Տաթևիկն անակնկալից հուզվել էր, որից հետո հանդիսավարը նշել է. «Որ ասում էի հաջորդը քո համար ենք հավաքվելու ու քեֆ անենք, չէիր հավատում: Տարոսը քեզ լինի»: