Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը՝ գիտնականների վարկածով

Վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան ուսումնասիրել է տղամարդ հայտնիների դեմքերը, որպեսզի գտնի ամենագեղեցիկներին՝ օգտագործելով «ոսկե հարաբերակցությունը»: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է «Վրիժառուների» աստղ Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը։

Բժշկի խոսքով՝ դերասանի դեմքն իր համամասնություններով իդեալական է. Ջուլիան դե Սիլվան Ահարոնի գեղեցկությունը գնահատել է 93,04%: Վիրաբույժը հայտնաբերել է նաև արտիստի թերությունները, ինչպիսիք են նրա աչքերի, քթի և շուրթերի միջև եղած հեռավորությունը և շուրթերի ձևը:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ Լյուսիեն Լավիսկոնտը (92,41%), երրորդը՝ «Գլադիատոր 2» ֆիլմի առաջատար դերասան Փոլ Մեսկալը (92,38%), չորրորդը՝ Ռոբերտ Փաթինսոնը (92,15%), հինգերորդը Slow Horses-ի աստղ Ջեք Լաուդենն է (90,33%):

Վիրաբույժի վարկանիշում ներառվել է նաև Ջորջ Քլունին (89,9%), ով զբաղեցրել է վեցերորդ տեղը։ «Ջորջ Քլունին ցուցակի ամենատարեց դերասանն է, բայց նա մնում է ապշեցուցիչ գեղեցիկ տղամարդ՝ դասական, գեղեցիկ համաչափ դիմագծերով: Նրա դեմքը կորցրել է ծավալը, ինչն անխուսափելի է, աչքերի շուրջ մաշկը թուլացել է», – մեկնաբանել է Ջուլիան դե Սիլվան Daily Mail-ին տված հարցազրույցում։