Այժմ Փերիս Հիլթոնը օրինակելի մայր է և անարդարության զոհերի ջերմեռանդ պաշտպանը։ Սակայն ռոք երաժիշտ Դերիք Ուիբլին նրան շատ այլ կերպ է հիշում։
Sum’41-ի մենակատարը 2000-ականների սկզբին հանդիպել է հայտնի շիկահերի հետ: Այժմ նա որոշել է ճշմարտությունը պատմել իրենց հարաբերությունների մասին իր «Քայլող աղետ» գրքում։ Ըստ Ուիբլիի, նրանք հանդիպել են վեց ամիս և զբաղվել ոչ այնքան անվնաս զվարճանքներով:
Գրքից մի հատվածում, որը ստացել է Daily Mail-ը, Ուիբլին մանրամասնում է Լոս Անջելեսի ակումբում իրենց սիրավեպի սկիզբը և դրան հաջորդած երեկույթները: Մենք գիտեինք, որ ապրում ենք 1980-ականների երազանքով»,- գրում է Ուիբլին։
Նրա խոսքով, այս ամբողջ ընթացքում իրենք ապօրինի նյութեր են օգտագործել և նույնիսկ մեկ անգամ քիչ է մնացել ոստիկանների կողմից բռնվեն։ Բայց Հիլթոնն ուղղակի հանցանքի բոլոր ապացույցները դրել է պայուսակի մեջ, և նրանք միասին հանգիստ հեռացել են։