Սնուփ Դոգի միջնորդությունը՝ իր դեմ սպանության մեղադրանքը հանելու վերաբերյալ, բավարարվել է։ Որոշմանը ռեփերը սպասել է 28 տարի։
52-ամյա կատարողին և նրա թիկնապահ ՄակՔինլի Լին մեղադրել են 1993 թվականին Ֆիլիպ Վոլդեմարիամ անունով հանցախմբի անդամի վրա կրակելու և սպանելու մեջ: Երեք տարի անց նրանք հայտնվեցին դատարանում։
TMZ-ի կողմից ձեռք բերված իրավական փաստաթղթերը հաստատում են, որ Սնուփ Դոգը, ում իրական անունն է Կալվին Կորդոզար Բրոադուս կրտսեր, դատավորին խնդրել է կնքել գրառումները 2024 թվականի հունվարին, իսկ փետրվարի վերջին դատարանը ստորագրել է դիմումը:
Մեղադրանքները կնքելը նշանակում է, որ գրառումը թաքցվում է հանրությունից և չի երևա աշխատանքի, տների գնումների և կրթության վերաբերյալ նախնական ստուգումների ժամանակ: