Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը հաստատել են իրենց հարաբերությունները: Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենցից ով է առաջինը սեր խոստովանել:
«Փաստորեն լավ ենք իրար ճանաչում: Դուք էլ փորձեք նկարել …», – գրված է տեսանյութին կից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոմելա Սարգսյանը, Tert.am Life-ի հետ զրույցում անդրադառնալով իր և Գևորգ Գրիգորյանի հարաբերությունների մասին խոսակցություններին, ասել էր. «Եթե ես այդ մասին չեմ խոսում ու բարձրաձայնում, նշանակում է՝ ես դրա կարիքը չեմ զգում ու ճիշտ չեմ համարում: Այսինքն՝ ոչ մի արձագանք չեմ տալիս նման խոսակցություններին, անձնական կյանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ սիրում տարածել, եթե հարկ համարեմ ինչ- որ բանի մասին խոսելու իմ անձնական հարաբերություններից, անպայման իմ ինստագրամյան էջում կտեսնեք»: