Երգչուհի Սելին Դիոնի երկրպագուները հիասթափված են այն լուրերից, որ երգչուհին Փարիզում Օլիմպիական խաղերի բացմանը հանդես է եկել ոչ թե կենդանի կատարմամբ, այլ նախապես ձայնագրել է երգը։ Այս մասին գրում է New York Post-ը։
Հոլտեմբերի 11-ին Libération ֆրանսիական պարբերականը, վկայակոչելով երաժշտական ինդուստրիայի փորձագետներին, գրել է, որ երգչուհին, որը տառապում է ծանր հիվանդությամբ, հանդիսատեսի առաջ ելույթ է ունեցել նախապես ձայնագրված երգի ներքո։ Նրանք պնդում են, առանց մի գրամ կասկածի երգչուհին կենդանի կատարում չի ունեցել։
Երկրպագուներից ոմանք էլ պաշտպանում են երգչուհուն, սոցիալական ցանցերում նրանք գրել են. «Մեզ դա չի հետաքրքրում։ Ի՞նչ կարիք կա նսեմացնելու նրան։ Նա հիանալի էր ամեն դեպքում։ Մենք թքած ունենք ձեր փաստարների վրա» և այլն։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Փարիզում կայացել է Օլիմպիական 33-րդ խաղերի հանդիսավոր բացումը։ Սելին Դիոնի համար համերգը դարձավ հաղթական վերադարձ միջազգային բեմ։ Ծանր հիվանդության պատճառով նա հանրության առաջ դուրս չէր եկել 2022-ից։
Աղբյուր` Panorama.am