28-ամյա Հեյլի Ջեյդ Մեյթերսը բացահայտել է դեռևս չծնված երեխայի սեռը: Այս մասին նա հայտարարել է իր «Just A Little Shady» փոդքաստում:
Էմինեմի դուստրը գենդերային երեկույթ է կազմակերպել իր փոդքասթի ժամանակ։ Պարզվել է, որ աղջիկը որդի է ունենալու: Հեյլին և նրա ամուսին Էվանը ոսկեգույն փուչիկ են պայթեցրել, որի ներսում կապույտ թղթեր են եղել: «Տղա է! Նա կգնա որսի և ինձ հետ գոլֆ կխաղա»,- հուզված ասել է տղամարդը: «Լավ, նա ինձ հետ դարթս կխաղա», – կիսվել է Հեյլին:
Հիշեցնենք, որ Էմինեմի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը և Էվան ՄաքՔլինթոկը միասին են 2016 թվականից։ Զույգը երկար ժամանակ թաքցնում էր սիրավեպը։ Սակայն 2023 թվականի փետրվարին աղջիկը հայտարարեց, որ ամուսնանում է։ Հարսանիքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին։