Փարիզի Նորաձևության շաբաթվա լարված պահը ցնցել է համացանցը։ Համաշխարհային կարգի երկու աստղեր կայծեր են բաց թողել միմյանց վրա:
Նիկոլ Քիդմանը և Սալմա Հայեկը լուսանկարվել են Քեթի Փերիի հետ միասին, բայց ինչ-որ պահի Քիդմանը փոխել է իր միտքը լուսնկարի վերաբերյալ և հեռացրել Սալմային, երբ նա փորձել է գրկել նրան: Լուսանկարը հրապարակել է Daily Mail-ը:
Նիկոլը հրաժեշտ տվեց Քեթիին և հեռացավ ՝ Սալմայի հետ մի քանի լարված արտահայտություններ փոխանակելով։ Թե ինչու է աստղերի միջև կոնֆլիկտ առաջացել, և արդյոք այն եղել է, անհասկանալի է, սակայն պահը հայտնվել է տեսանյութում և դարձել վիրուսային: Հնարավոր է՝ Քիդմանը մինչև վերջ ուշքի չի եկել մոր մահից հետո։ Ողբերգությունը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ: