Ջասթին և Հեյլի Բիբերները թույլ չեն տալիս տատիկին ու պապիկին տեսնել թոռանը

Հեյլի Բիբերի ծնողներն ընդհանրապես չեն տեսնում Ջեք Բլյուզին։ Հեյլին և Ջասթինը փորձում են հեռու մնալ նրանցից։

Պատճառը Հեյլիի լարված հարաբերություններն են Սթիվեն և Քենի Բոլդուինների հետ։ Նրանց դուր չեն գալիս աղջկա ծնողների հայացքները կրոնի և քաղաքականության վերաբերյալ։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ Հեյլին հղիացավ։

«Հեյլիի հարաբերություններն իր ընտանիքի հետ որոշ ժամանակ լարված էին: Եվ եթե նրանք գոնե մի փոքր շփվում էին մոր հետ, ապա ամեն ինչ փլուզվեց, երբ պարզվեց, որ Հեյլին հղի է, նա մի քանի ամիս այդ մասին ընտանիքին չէր ասում»,- Daily Mail-ին պատմել է աղբյուրը։

Ամռանը մոդելը խոստովանեց, որ այլևս մտերիմ չէ իր ընտանիքի հետ այն բանից հետո, երբ սկսեց սեփական ընտանիքը կառուցել: Աղջիկը նշել է, որ ընտանիքի հետ կոնֆլիկտներ չի ունեցել և շնորհակալ է նրանց երջանիկ մանկության համար։