Շվեդիայի ոստիկանությունը 25-ամյա Կիլիան Մբապեին դիտարկում է որպես բռնաբարության գործով գործող անձ, հայտնում է Expressen-ը։ Գործը քննվում է անհայտ տուժածի գործով։
Հանցագործությունը տեղի է ունեցել Ստոկհոլմի հյուրանոցում, որտեղ իջևանել են մարզիկը և նրա ուղեկիցները։ Ոստիկանությունը «հիմքեր ունի» կարծելու, որ ֆուտբոլիստը կապ ունի միջադեպի հետ։
Մադրիդի «Ռեալի» խաղացողը Շվեդիայի մայրաքաղաք է ժամանել անցյալ շաբաթ և ուրբաթ օրը նրան նկատել են ռեստորանում և գիշերային ակումբում։ Մբապեն այժմ ապաքինվում է վնասվածքից, որի պատճառով բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մի քանի խաղ, ինչը հնարավոր է դարձրել Սկանդինավիա մեկնելը։
Ինքը՝ Կիլիան Մբապեն, սոցցանցերում այս պատմությունն անվանել է «կեղծ»։ Հաղորդագրությունների հայտնվելը նա կապել է իր նախկին ակումբ ՊՍԺ-ի դեմ բողոքի քննության մեկնարկի հետ՝ խաղացողին 55 մլն եվրոյի չափով պարտք վճարելու գործով։ Ակումբը հերքել է նրա կասկածները։