Քլոե Քարդաշյանն անկեղծորեն խոսել է այն մասին, թե ինչու է այտին ֆիլեր ներարկել։ Նա վիրահատությունից հետո շտկել է դեմքի ուրվագիծը:
Երկու տարի առաջ ռեալիթի աստղը հեռացրել է այտի ուռուցքը։ Նրա մոտ ախտորոշվել է մաշկի քաղցկեղ։ «Վիրահատության և ուռուցքի արդյունքում, որը հեռացրեց իմ անհավանական բժիշկը, ես մնացի այտիս վրա փոսով: Ես սպասեցի ինը ամիս, որպեսզի լրացնեմ այն»,- գրել է ռեալիթի հեռուստաաստղը սոցցանցի իր էջում։
Քլոեն իր խոսքերն ապացուցել է լուսանկարների կոլաժով։ Նա դրանք հրապարակել է առաջին անգամ։ The Keeping Up with the Kardashians աստղը խոսել է բուն ուռուցքի մասին ավելի վաղ, երբ Քլոեին հարցրել են, թե ինչու է անհրաժեշտ այտի վիրակապը: Քարդաշյանը պարբերաբար հիշեցնում է իր հետևորդներին արևից մաշկը պաշտպանելու և ստուգվելու կարևորության մասին։