Փի Դիդին կալանավայրից հրապարակում է արել

Ամերիկյան ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին (իրական անունը՝ Շոն Քոմբս), որն անազատության մեջ է և սպասում է սեռական թրաֆիքինգի գործով դատավարության մենարկին, սոցցանցերում հրապարակում է արել, գրում է Daily Mail-ը:

54-ամյա Դիդին շնորհավորել է դստեր՝ Լավի ծննդյան 2-ամյակը:

«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ Լավ, հայրիկը սիրում է քեզ», – գրել է  աստղն ու համատեղ լուսանկարներ հրապարակել:

Դիդին ներկայումս պահվում է Նյու Յորքի Բրուքլինի Մետրոպոլիտեն կալանավայրում: Ըստ ուղեցույցի՝ Դիդիին տրամադրվում է շաբաթական մեկ ժամ այցելությունների համար, բայց հայտնի չէ, թե արդյոք նա կհանդիպի դստերը նրա ծննդյան օրը:

«Նա շատ մտահոգված է իր երեխաների վիճակով, նրանց բարեկեցությամբ: Նա ունի երեք անչափահաս երեխա, որոնցից երկուսն այժմ ծնող չունեն իրենց կողքին», – ասել է աղբյուրը:

Նշենք, որ ռեփերի դեմ սեռական թրաֆիքինգի, բռնության և ոտնձգության գործով ավելի քան 100 հայց է ներկայացվել: