«Անավարտ երազ»․ նոր հեռուստասերիալ Բեն Ավետիսյանի և Մերի Երեմյանի մասնակցությամբ

Սեպտեմբերի 30-ից Շանթ պրեմիումի եթերում կցուցադրվի «Անավարտ երազ» նոր հեռուստասերիալը։
Նոր հեռուստասերիալի գլխավոր դերերում հանդես կգան դերասաններ Բեն Ավետիսյանը և Մերի Երեմյանը։ Հիշեցնենք, որ Բենը այժմ նկարահանվում է նաև Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, որտեղ նրա զուգընկերուհին Իննա Խոջամիրյանն է։

Դերասանները իրենց Ինստագրամի էջերում պարբերաբար նոր լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում սպասվող հեռուստասերիալից։ Հետաքրքրականն այն է, որ տեսանյութերից մեկում Մերին և Բենն ամուսնանում են, ինչն էլ թյուրիմացության առիթ է հանդիսացել և երկրպագուներին թվացել է, թե զույգն իրոք ամուսնացել է․ այն ինչ, դա ընդամենը կադր է եղել սպասվելից սերիալից։
«Հուսով եմ սպասում եք»,- գրել է Բեն Ավետիսյանը Մերի Երեմյանի հետ իր հրապարակած վերջին լուսանկարի մեկնաբանության դաշտում։