Աստղագուշակ հոկտեմբերի 18-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կկարողանաք հաղթահարել անսովոր խնդիրները: Բարենպաստ օր է նոր բաներ սովորելու և մասնագիտական հմտությունները բարելավելու համար: Կհաջողվի հեռանկարային առաջարկներ անել և ամրապնդել ձեր հեղինակությունը ղեկավարության աչքում։ Որոշ Խոյեր նորություններ կստանան, որոնց վաղուց էին սպասում։ Ձեռք բերված գիտելիքները շուտով օգտակար կլինեն աշխատանքի համար:

Օրվա երկրորդ կեսին դյուրագրգռությունը կբարձրանա։ Դուք հակված կլինեք վեճերի՝ առանց որևէ ակնհայտ պատճառի: Փորձեք ձեզ զսպել, որպեսզի խուսափեք լուրջ կոնֆլիկտներից: Ինքնատիրապետումը կդառնա ձեր ամենահուսալի դաշնակիցը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չարժե կարևոր որոշումներ կայացնել և լուրջ խոսակցություններ վարել։ Դուք այնքան էլ լավ չեք վարվի ձեր հույզերի հետ: Առանց ակնհայտ պատճառի անհանգստությունը կխանգարի կենտրոնանալ և հասկանալ անծանոթ հարցերը: Որոշ Ցուլերի համար դժվար կլինի լեզու գտնել նույնիսկ վաղեմի դաշնակիցների հետ։ Ինքներդ ձեզանից շատ բան մի պահանջեք։ Կենտրոնացեք սովորական առաջադրանքների վրա, որոնք կարող եք միայնակ լուծել:

Շփման մեջ հավանական են թյուրիմացություններ և մանր վեճեր։ Աշխատեք սիրելիի հետ վիճելի թեմաներ չքննարկել, որպեսզի կոնֆլիկտի չհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հետաձգեք գործերը: Օրվա սկզբին դուք հանգիստ և կայուն կլինեք, ինչը կօգնի հաղթահարել ցանկացած անակնկալ: Դժվար դեպքերում խորհրդատվություն խնդրեք փորձառու գործընկերներից, նրանք ձեզ անպայման օգտակար բան կհուշեն: Բարենպաստ պահ է նոր կապեր հաստատելու և առկա կապերը ամրապնդելու համար:

Երեկոն հարմար է հյուրեր ընդունելու համար։ Հատկապես լավ է, եթե ունեք ընդհանուր հետաքրքրություններ կամ կապված եք հոբբիիով: Միևնույն ժամանակ, չպետք է չմտածված խոստումներ տաք, ռիսկի եք դիմում չկարողանալ կատարել դրանք և համարվել անպատախանատու անձնավորություն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ողջ օրվա ընթացքում բարձր տրամադրություն կունենաք։ Ոգևորությունը կօգնի ձեզ շրջապատողներին դիրքավորել ձեր հանդեպ, արագ գտնել նրանց հետ ընդհանուր լեզու և համակրանք առաջացնել: Համագործակցության հաջող պահ է, անհրաժեշտ խնդիրները միասին հաղթահարելը շատ ավելի արդյունավետ կստացվի, քան միայնակ: Բարենպաստ օր է անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար։

Շատ Խեցգետինների մեծ հաճույք կպատճառի դուրս գալը։ Հավանական են նոր ծանոթություններ, ռոմանտիկ հարաբերություններ և պարզապես հաճելի տպավորություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է սպասվում։ Առողջ բանականությունն ու գործնականությունը կդառնան ձեր հիմնական առավելությունները: Դուք կկարողանաք լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք երկար ժամանակ ոչ ոքի չեն տրվել։ Լավ պահ է պայմանագրեր կնքելու, կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար: Շատ շփումներ կլինեն՝ թե՛ գործնական, թե՛ անձնական։ Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Օրվա վերջում որոշ Առյուծներ ստիպված կլինեն բախվել ընտանեկան փոքր խնդիրների հետ։ Ամեն ինչ կհաջողվի լուծել սեղմ ժամկետներում, սակայն որոշ տհաճ պահեր, այնուամենայնիվ, բացառված չեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինքնավստահությունն ու համառությունը կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած անակնկալ: Ձեր խանդավառությունը վարակիչ կլինի: Կկարողանաք առողջ և բարյացակամ միջավայր ստեղծել ձեր շուրջը։ Հաջող կդասավորվի ուրիշների հետ փոխգործակցությունը, կստացվի ամեն ինչի շուրջ պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ սովորաբար վիճում էիք: Բարենպաստ օր է անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար:

Շատ Կույսեր պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց ինքնազգացողությանը և երեկոն անցկացնեն հանգիստ տնային պայմաններում։ Հարազատները կարող են փորձել միջամտել ձեր գործերին, և դա շատ օգտակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ մոտ շատ բան կստացվի, բայց ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել։ Օրվա առաջին կեսին լավ տրամադրություն կունենաք։ Ուժի և խանդավառության ալիքը թույլ կտա հաղթահարել բարդ և շփոթեցնող գործերը: Որոշ Կշեռքներ ստիպված կլինեն զբաղվել տնային խնդիրների լուծմամբ աշխատանքային ժամերին, բայց դա ծանրաբեռնված չի լինի։ Հնարավոր կլինի ճիշտ բաշխել ժամանակը, ուստի խնդիրներից հնարավոր կլինի խուսափել։

Միշտ չէ, որ հեշտ կլինի պայմանավորվել նոր բիզնես գործընկերների հետ։ Շատ կարևւոր է յուրաքանչյուր կողմի շահերը հաշվի առնելն ու փոխզիջումային տարբերակներ առաջարկելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պատրաստվեք դժվարությունների: Ղեկավարության և գործընկերների հետ հարաբերություններում հավանական են թյուրիմացություններ։ Դժվար կլինի բացատրել ձեր դիրքորոշումը, նույնիսկ եթե վստահ եք դրանում: Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնցից կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել։ Ձեզ մոտ շատ բան կստացվի, եթե բավականաչափ ջանքեր գործադրեք և չնահանջեք դժվարությունների առջև: Պետք չէ լայնածավալ նախագծեր սկսել, ավելի լավ է զբաղվել ընթացիկ սովորական առաջադրանքներով:

Շատ Կարիճներ պետք է ժամանակ հատկացնեն տնային հոգսերին, հատկապես օրվա երկրորդ կեսին։ Օգնություն խնդրեք ընտանիքի անդամներից, այդպես որ ամեն ինչ շատ ավելի արագ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կսկսվի ակտիվ և վառ։ Դուք կկարողանաք ձեր գաղափարները ներկայացնել հատկապես շահավետ ձևով։ Ձեր մասնագիտական վստահելիությունը նկատելիորեն կբարձրանա։ Հաջող կլինեն քննարկումները, կոնֆերանսները և կարծիքների փոխանակումը, գործընկերների հետ միասին կկարողանաք մշակել նոր հեռանկարային ռազմավարություն: Հավանական է շահավետ գործարար կապերի ի հայտ գալը։

Օրվա երկրորդ կեսը Աղեղնավորների մեծամասնության համար պակաս արդյունավետ կլինի։ Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա, կցանկանաք շեղվել մանրուքներից։ Ուշադիր եղեք, որ չմտածված խոստումներ չտաք, որոնք շատ դժվար կլինի իրականացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող և հեշտ կդասավորվի։ Դուք կզգաք ուժի և էներգիայի աճ: Զգացմունքների հանդեպ տոկունությունը կօգնի ձեզ հաղթահարել անակնկալները: Կկարողանաք հարմարվել իրավիճակին, ճկունություն դրսևորել և խնդիրների լուծման նորարարական ուղիներ գտնել։ Հավանական են չնախատեսված դժվարություններ, բայց դրանք չեն ստիպի ձեզ նահանջել։ Շատ Այծեղջյուրներ հարաբերություններ կհաստատեն վերադասի հետ, ինչը օգտակար կլինի կարիերայի առաջխաղացման համար։

Չեն բացառվում հանգամանքների հաջող համադրությունները, որոնք թույլ կտան փոխել անձնական կյանքը դեպի լավը։ Կարող են տեղի ունենալ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթություններ կամ ռոմանտիկ պատմության սկիզբ այն մարդու հետ, ում վաղուց գաղտնի համակրում եք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը մի սկսեք բարդ գործերով։ Ժամանակ տվեք ինքներդ ձեզ աստիճանաբար ներգրավվելու աշխատանքային գործընթացին։ Նախ կարգի բերեք ձեր գործերն ու փաստաթղթերը։ Խուսափեք գործընկերների հետ անպտուղ վեճերի մեջ մտնելուց, դա միայն կփչացնի ձեր տրամադրությունը։ Եղեք զուսպ և ոչ մի տեղ մի շտապեք, այդ դեպքում ամեն ինչ լավ կստացվի։

Ջրհոսներից ոմանք կկարողանան իրենց դրսևորել որպես ամուր մասնագետներ, ինչը ղեկավարության կողմից աննկատ չի մնա։ Հնարավորություն կա կարճ ժամանակով ավելացնել եկամուտները կամ անսպասելի աղբյուրից գումար ստանալ։ Նրանք, ովքեր հետաքրքրված են նոր հարաբերություններով, կկարողանան սիրավեպ սկսել գործընկերոջ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոգևորությունն ու եռանդը ձեր օրը կդարձնեն հեշտ և բեղմնավոր: Հնարավոր կլինի մի շարք կարևոր հարցեր քննարկել և արագ փոխըմբռնման հասնել նույնիսկ վաղեմի ընդդիմախոսների հետ։ Այս օրը կնքված գործարքները կբերեն ցանկալի շահույթ: Շատ Ձկներ հատկապես գրավիչ կդառնան, ուստի կարող են ծանոթություններ հաստատել և բարենպաստ տպավորություն թողնել։ Հավանական է հեռանկարային գործարար կապերի ի հայտ գալը։

Անձնական կյանքը հաճելի անակնկալներ կմատուցի, բայց պետք չէ գլուխը կորցնել և անտեսել մնացած գործերը։ Երեկոն լավ կլինի անցկացնել սիրելիի ընկերակցությամբ, իսկ ահա օրվա ընթացքում պետք չէ շատ տարվել ռոմանտիկ փորձառություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: