Վիկտորյա Բեքհեմն է որդուն նոր սիրելիի հետ ծանոթացրել

Վիկտորյա Բեքհեմը հնարավորինս ներգրավված է իր երեխաների կյանքում և հարաբերություններում։ Հավանաբար, որդու՝ Ռոմեոյի նոր սիրավեպը հեռատես մոր կողմից մանրակրկիտ ծրագրված ծրագիր է:

Վիկտորիան ակնհայտորեն ընկճված էր, երբ Ռոմեոն բաժանվեց իր ընկերուհուց՝ Միա Ռեգանից, ում հետ նրանք միասին էին գրեթե մանկուց։ Իսկ մոդելների հետ նրա գիշերային հանդիպումների մասին վերջին լուրերը հազիվ թե հանգստացնեն երգչուհուն։

«Միան և Վիկտորիան միշտ մտերիմ են եղել: Միան նրա կողքին է եղել Նիկոլա Պելցի հետ կռիվների ժամանակ և մշտապես աջակցել է, Ռոմեոն և Միան դեռևս ընկերներ են, բայց Վիկտորիայի համար դա նույնը չէ։ Վիկտորիան ապրում է ընտանիքի շահերից ելնելով, և նա շատ էր ցանկանում սերտ հարաբերություններ ունենալ իր տղաների ընկերուհիների հետ»,- ասել է աղբյուրը Daily Mail-ին:

Եվ այսպես, օրերս Ռոմեոն հայտնվել է Գրեյ Սորենտիի ընկերակցությամբ, և կարճ ժամանակ անց նրանք ցուցադրում են իրենց քնքուշ հարաբերությունները աշխարհին։ Հաշվի առնելով, որ Գրեյը Վիկտորիայի ընկերոջ և գործընկերոջ Մարիո Սորենտիի դուստրն է, ով նկարահանել է Բեքհեմի Reebok-ի հետ առաջին համագործակցության գովազդային արշավը 2019 թվականին, ապա Ռոմեոյի համար այս ընտրությունն ակնհայտ է։

Բայց Քրուզ Բեքհեմը, կարծես, ավելի քիչ բախտավոր է, քան իր եղբայրը: Մայրը հավանություն չի տալիս նրա ընտրությանը։ Համենայն դեպս այդպես են մտածում ընտանիքի երկրպագուները։ Նրանք կարծում են, որ Վիկտորիան միտումնավոր է հեռացրել Ջեքի Ապոստոլին իրենց համատեղ լուսանկարից։