Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը վիրահատվել է դերասան Բեն Աֆլեքից բաժանվելուց հետո։ Համապատասխան տեղեկությունը հաղորդում է Radar Online-ը։
Ըստ անանուն աղբյուրի՝ ամուսնուց բաժանվելուց հետո 55-ամյա հայտնիn հոգ է տանում իր առողջության մասին և աչքի վիրահատություն է տարել՝ տեսողությունը շտկելու համար։ «Ջենը ցանկանում էր ազատվել ակնոցներից և կոնտակտային ոսպնյակներից, նա ցանկանում էր նոր էջից սկսել և նոր հայացք նետել կյանքին: Նա որոշել է, որ ժամանակն է ինչ-որ բան անել հենց իր համար»,- բացատրել է հրատարակության զրուցակիցը։
Միաժամանակ ինսայդերը նշել է, որ Լոպեսը հիացած է արդյունքով։ «Միգուցե այս նոր աչքերը օգնեն նրան գտնել մի տղամարդու, ով կարող է վերջապես երջանկացնել նրան», – եզրափակել է նա: