Հիփ-հոփ իկոնա Dr. Dre-ն թերապևտի կողմից մեղադրվել է ոտնձգությունների մեջ: Հայտնի մարդկանց հոգեբան Չարլզ Սոֆին պնդում է, որ վախենում է տանից դուրս գալ առանց զրահաբաճկոնի։
Այս շաբաթ Լոս Անջելեսի Գերագույն դատարան ներկայացված բողոքում Սոֆին պնդում է, որ 2018 թվականին աշխատել է ռեփերի և նրա կնոջ ամուսնության խորհրդատու: Թերապևտը միջնորդի դեր է կատարել մինչև զույգը բաժանվել է։ Սակայն ավելի քան մեկ տարի անց ռեփերը սկսել է գրել Սոֆիին։ Նրա խոսքով՝ աստղն իրեն հաղորդագրություններ է ուղարկել գիշերը գրեթե մեկ տարի։ Դրանք պարունակում էին բռնության սպառնալիքներ։
«Ոչ ոք չպետք է ենթարկվի նման վիրավորական, տանջալից պահվածքի։ Հատկապես, երբ այդ սպառնալիքներին և անտանելի ոտնձգություններին ենթարկվողը բժիշկ է, ով շատ է աշխատել իր հիվանդին բուժելու համար»,- հայտարարությունը մեջբերել է Entertainment Weekly-ն։
Հիմնական ապացույցը եղել է հաղորդագրությունների պատճենները, որոնցում ռեփերը սպառնում է բժշկին՝ վկայակոչելով նրա մասին որոշ տեղեկություններ, որոնք ստացել է ինչ-որ մեկից։ Սոֆին բողոքում պնդում է, որ քանի որ երաժիշտը նախկինում մեղադրվել է բռնության մեջ, նա ի վիճակի է իրագործել իր սպառնալիքները և պատճառել նրան ֆիզիկական վնաս և նույնիսկ մահ: