Հայտնի են դարձել Victoria’s Secret-ի ցուցադրությանը Հեյլի Բիբերի բացակայության պատճառները

Անանուն ինսայդերը բացահայտել է Victoria’s Secret ներքնազգեստի բրենդի վերջին ցուցադրությանը ամերիկացի մոդել Հեյլի Բիբերի բացակայության պատճառները։ Համապատասխան մեկնաբանությունը հաղորդում է Daily Mail-ը։

«Նա հիմա շատ գործեր ունի, և ես կարծում եմ, որ բոլորը դա հասկանում են», – ասել է աղբյուրը: Նրա խոսքով` հայտնիի չներկայանալու առաջին պատճառը որդու ծնունդն էր։

Բացի այդ, պորտալի զրուցակիցը հիշել է նրա ամուսնու՝ Ջասթին Բիբերի և ռեփեր Փի Դիդդիի հետ կապված սկանդալը, ինչպես նաև հոր՝ Սթիվեն Բոլդուինի հետ ունեցած դժվար հարաբերությունները: «Հեյլին քաջ գիտակցում է, որ հետծննդյան շրջանում պետք է խուսափի սթրեսից, քանի որ նա գտնվում է անկայուն հոգեվիճակում, և նրա առողջությունը առաջնահերթություն է: Ընդամենը երկու տարի առաջ նա սրտի վիրահատություն է տարել»,- հավելել է ինսայդերը: