Նիք Ջոնասը սարսափելի իրավիճակում է հայտնվել Jonas Brothers խմբի համերգի ժամանակ։ 32-ամյա արտիստը շոուի ժամանակ հանկարծակի հեռացել բեմից՝ ձեռքերով անվտանգության համար թայմ-աութի նշան անելով: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է լազերային ցուցիչ՝ ուղղված ուղիղ Նիկի գլխին: Արտիստը վախենում էր, որ ցանկանում են սպանել իրեն:
Արենայի ներկայացուցիչը, որտեղ եղբայրները ելույթ էին ունենում, Variety-ին հայտնել են. «Մենք կարող ենք հաստատել, որ Jonas Brothers-ի ելույթը ստիպված է եղել ընդհատվել մի քանի րոպեով՝ մասնակիցներից մեկի կողմից անօրինական լազերային ցուցիչի օգտագործման պատճառով: Այս փաստին արձագանքել է կազմակերպչական ծառայությունը։ Մի քանի րոպե անց խումբը շարունակել է ելույթը»։
Վերջին շրջանում համերգներին հաճախակիացել են երկրպագուների կողմից հարձակումների և անընդունելի պահվածքի դեպքերը։ Այսպիսով, երգչուհի Բեբե Ռեքսան ստիպված է եղել կարեր դնել այն բանից հետո, երբ համերգի ժամանակ բջջային հեռախոսը նետվել է նրա դեմքին, Ավա Մաքսին հարվածել է համերգի մասնակիցը, ով հանլարծակի ցատկել է բեմ, իսկ մեկ այլ երկրպագու Փինքի համերգի ժամանակ իր մոր մոխիրը լցրել է բեմին։