Մեգան Մարքլը և արքայազն Հարրին գույք են ձեռք բերել Եվրոպայում: Մի քանի տարի առաջ Կալիֆոռնիա տեղափոխված զույգը թագավորական ընտանիքին ավելի մոտ տուն է գնել՝ Պորտուգալիայում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Պորտուգալիայում անշարժ գույք գնելը կարող է ամուսիններին թույլ տալ «ոսկե վիզա» ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտա առանց վիզայի մուտք գործել Եվրամիության Շենգենյան գոտի:
Սասեքսի դուքսերը անշարժ գույք ձեռք են բերել Եվրոպայում այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագավորը՝ Հարրիի հայրը խնդրել էր նրանց հեռանալ Վինձորում գտնվող Frogmore Cottage-ից, որը Եղիսաբեթ II թագուհին նրանց հարսանեկան նվեր է տվել։
43-ամյա Մեգանն ու 40-ամյա Հարրին դարձել են Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող շքեղ բնակելի համալիրի, CostaTerra Golf-ի և Ocean Club-ի 300 տնից բաղկացած առանձնատան տերերը։ Զույգի նոր գույքը, որտեղ նրանք պլանավորում են պարբերաբար գալ հանգստի, գտնվում է Մելիդես փոքրիկ քաղաքում՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից 130 կիլոմետր հեռավորության վրա։