Քանի տարեկան դարձավ երգիչ Տիգրան Պետրոսյանը

Երգիչ, հնչյունային ռեժիսոր Տիգրան Պետրոսյանը սեպտեմբերի 25-ին նշեց իր 48-ամյակը:
Երգիչն աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` դրա ստեղծման օրվանից մինչև 1998 թվականը:
Մասնակցել է «Այո», «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոններին և արժանացել «Լավագույն երգիչ» մրցանակին:
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ձայնասկավառակ» և այլն:
Հիմա նրա որդին՝ Արման Պետրոսյանն է գնում հոր հետքերով: Նա «Դետք» խմբի վոկալիստներից է և հասցրել է գրանցել բազում հաջողություններ: